«Ավելի տաք ձմեռ» արցախցի ընտանիքների համար. TotoGaming-ի նախաձեռնությունը (տեսանյութ)
Ավելի տաք ձմեռ` արցախցի ընտանիքների համար. ձմեռային գլխարկ, շարֆ, գուլպա, գինի և սեր: Արցախից ժամանած 500-ից ավելի ընտանիք TotoGaming ընկերությունից նվերներ ստացան:
Տիկնիկային թատրոնում կազմակերպած բարեգործական միջոցառման նպատակն էր օգնել Հայաստանում գտնվող արցախցիներին ձմեռն անցկացնել ջերմ միջավայրում և զգալ, որ մենակ չեն։
TotoGaming ընկերության մարկետինգի բաժնի ղեկավարի խոսքով՝ նախաձեռնությունը սկսվել է փոքր մտքից, երբ որոշվեց արցախցի երեխաներին տալ գործընկերների համար նախատեսված նվերները, իսկ գործընկերներ կազմակերպություններին նվիրել արցախցի երեխաների կողմից պատրաստված ձեռագործ տիկնիկներ, որոնք հաջողություն և նոր ձեռքբերումներ են խորհրդանշում գալիք 2021 թվականին:
«Ուրախ ենք, որ «TotoGaming» ընկերությունը ինչ-որ կերպ կարողացավ իր ներդրումն ունենալ թե՛ հիմա, թե՛ ավելի վաղ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին աջակցելու համար: Հուսանք մեր փոքրիկ նվերներով և մեր միջոցառումներով արցախցիների ձմեռն ավելի տաք կդարձնենք»,- ասաց TotoGaming ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը:
Միջոցառման ընթացքում ընկերության ներկայացուցիչները գործընկերների համար նախատեսված ամանորի նվերների փաթեթները տվեցին Արցախից ժամանած ընտանիքներին: Ներկաներից շատերը հուզվում էին՝ հիշելով հայրենի տունը, բայց վերադառնալու հույսի լույսը բոլորի աչքերում վառ էր:
Այս տարի աշունը շատ «ցուրտ» ստացվեց, սակայն ձմեռը կարող է և պետք է «ավելի տաք» լինի՝ բոլորիս ջանքերով: Ամանորը բարության ժամանակ է։
Մանրամասները՝ տեսանյութում։Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










