Իրանում ձնահյուսի հետևանքով զոհված 12 լեռնագնացի դի է հայտնաբերվել
Իրանի մայրաքաղաք Թեհրանից հյուսիս հայտնաբերվել են 12 լեռնագնացների մարմիններ, որոնք զոհվել են լեռներում, ձնահյուսի ժամանակ: Այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության և փրկարարական ծառայության աղբյուրները:
Ըստ այդմ՝ լեռնագնացները զոհվել են ուրբաթ օրը Կոլակչալի, Ահարի և Դարաբադի տարածքներում տեղի ունեցած երեք առանձին պատահարների հետևանքով, երբ հանկարծակի ձնաբքի պատճառով ձնահյուսեր են առաջացել:
«Երեք օր որոնողափրկարարական գործողություններից հետո կիրակի օրը Թեհրանում Կարմիր մահիկի միջազգային մարդասիրական շարժումը դադարեցրեց որոնումը ՝ պարզաբանելով, որ փրկել է 14 մարդու և հայտնաբերել 11 դիակ»,-նշված է հրապարակման մեջ։










