Գիտնականները հորդորում են Մեծ Բրիտանիայում «լոքդաուն» սահմանել՝ COVID-19-ի նոր շտամի հայտնաբերման ֆոնին
Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով Անգլիայի բնակչության 40%-ը (շուրջ 24 միլիոն մարդ), սահմանափակումների ամենախիստ՝ 4-րդ մակարդակի պայմաններում է գտնվում։ Երկրում փակ են բոլոր ոչ կենսական նշանակության խանութները, վարսավիրանոցները, ժամանցի վայրերը։
Գիտնականները խորհուրդ են տալիս 4-րդ մակարդակի սահմանափակումներ հայտարարել Անգլիայի բոլոր շրջաններում, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ այս գաղափարին կողմ են նաև ուսուցիչների միությունները: Նրանք պահանջում են, որ կառավարությունը փակի դպրոցները, քանի որ կան տվյալներ, որ վիրուսի մուտացված տարբերակը հատկապես վարակիչ է երեխաների շրջանում։
Անգլիայից բացի՝ մասշտաբային «լոքդաուններ» են հայտարարել նաև Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում։
Ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների՝ կորոնավիրուսի մուտացված տարբերակի պատճառով Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Պարբերականը մանրամասնվում է, որ COVID-19-ի մուտացված տարբերակի դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի քանի երկրներում, որոնք բոլորն էլ կապված են Մեծ Բրիտանիայից եկած ուղևորների հետ։
Օրինակ՝ Ճապոնիան այսօրվանից արգելում է արտասահմանցիների մուտքը երկիր. պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայից այցելած ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել:
Պարբերականի հոդվածում մանրամասնվում է, որ COVID-19-ի մուտացված տարբերակի դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի քանի երկրներում, որոնք բոլորն էլ կապված են Մեծ Բրիտանիայից եկած ուղևորների հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:










