Ինդոնեզիան հունվարի 1-14-ը կարգելի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր
Ինդոնեզիան հունվարի 1-14-ը կարգելի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր` կանխելու կորոնավիրուսի նոր շտամի տարածումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ արտգործնախարար Ռետնո Մարսուդիի խոսքերին հղումով:
Նշվում է՝ անցած շաբաթ Ինդոնեզիան արգելել է Մեծ Բրիտանիայից ժամանողների մուտքը երկիր և խստացրել Եվրոպայից և Ավստրալիայից ժամանողների համար կանոնները՝ խուսափելու COVID-19-ի նոր «բրիտանական» տարբերակից։
Միևնույն ժամանակ կորոնավիրուսային համավարակի պատճառով տեղի իշխանություններն ավելի վաղ արգելել են բոլոր զբոսաշրջիկների մուտքը երկիր բացառություն էր կիրառվել միայն երկիր աշխատանքի նպատակով եկածների համար:
Նոր կանոնները կտարածվեն բոլոր օտարերկրյա քաղաքացիների վրա, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների:










