Իրանը Ուկրաինային խոցված Boeing-ի վերաբերյալ զեկույց է տրամադրել

12:26 • 28.12.20

Թեհրանը Կիևին է փոխանցել այս տարվա հունվարին Իրանի մայրաքաղաքի մերձակայքում խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ զեկույցը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (Իրան) զեկույց է պատրաստել և նույն օրը, երբ ես տեղեկացրել եմ այդ մասին (դեկտեմբերի 21), այն տրամադրվել է ուկրաինական և այլ կողմերին առցանց ձևաչափով»,-ասել է Ղատիբզադեն ճեպազրույցում ՝ նշելով, որ արդեն թարգմանված զեկույցը շուտով հասանելի կլինի կողմերին:

Հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո խոցվել է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Կիև:

Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտնել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել, դրանում մեղավոր է մարդկային գործոնը. ինքնաթիռը թռիչք էր կատարել իրանական ռազմական օբյեկտի մերձակայքում և ընկալվել էր որպես «թշնամական թիրախ», մասնավորապես ՝ թևավոր հրթիռ:  Ինքնաթիռի խոցման պատճառով 176 մարդ էր մահացել: