Իսրայելական բանակը լիբանանյան սահմանին զենքի գողության միջադեպից հետո ուժեղացնում է սահմանային ռազմակայանների անվտանգությունը
Կիրակի օրը իսրայեական Ynet թերթը հաղորդել է, որ երկրի հյուսիսում լիբանանա-սիրիական սահմանի մոտ գտնվող 769-րդ բրիգադի ռազմաբազա ներթափանցումից հետո որոշել է սիրիական Գոլանի գրավյալ տարածքների բնակչությունից զենք հավաքել, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Պարբերականը նշում է, որ Վերին Գալիլեայի տարածքում տեղակայված իսրայելական այդ ռազմաբազայից գողացել են ավելի քան 40 զենք, սակայն իսրայելական բանակն ավելի ուշ՝ Լիբանանի սահմաննում տարածվելուց հետո դրանք հավաքել է:
Վերոնշյալ միջադեպի առթիվ, իսրայելական բանակը որոշում է կայացրել, զինամթերքը հավաքել և պահեստավորել հսկողության տակ գտնվող ռազմակետերում, որոնց անվտանգությունն ապահովված կլինի: Ռազմական հետակետերում կառուցվելու են բետոնե պատեր, տեղադրվելու են տեսախցիկներ և անվտանգությունն ապահովող այլ սարքեր:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, իսրայելական լրատվամիջոցներից մեկը, տեղեկացրել էր՝ 769-րդ բրիգադ ներթափանցման և զենքի գողության մասին, ըստ այդմ՝ անհետացել էր 23 նռնականետ և 15 M-16 հրացան: Լրատվականը հայտնել էր, որ ռազմաբազայի պատին հայտնաբերվել է մեծ անցք, ինչի առթիվ կատարվում է հետաքննություն:
Հատկշական է, որ 769-րդ ռազմաբազան գտնվում է Լիբանանի սահմանի մոտ և համարվում է իսրայելական զորքի ամենակարևոր հենակետերից մեկը:










