Ճապոնիայում հրաբխի ժայթքման պատճառով ճգնաժամային շտաբ է ստեղծվել
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ երկրի հարավարևմտյան Սուվանոսե կղզում Օնտակե հրաբխի ժայթքման առնչությամբ։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Նշվում է՝ ընդերքում պայթյուններ են տեղի ունենում, իսկ խառնարանից դուրս են նետվում շիկացած քարեր ու շպրտվում 2 կմ շառավղով։
Տեղի բնակիչներին արգելվել է բարձրանալ հրաբխային լեռը։ Խոսքը վերաբերում է հարևան փոքր կղզում բնակվող 49 մարդկանց:
Դեռևս տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ Օնտակեի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 11 տարի առաջ։










