Հայտնի է ամերիկյան Նեշվիլում խոշոր պայթյունի պատճառը
Օրերս ԱՄՆ-ի Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում որոտացած պայթյունի առնչությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ դա, ամենայան հավանականությամբ, ինքնասպանություն է եղել: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ մահացողի ԴՆԹ-ն համընկնում է Էնթոնի Քուին Ուորների ԴՆԹ-ին, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Ուորները «ֆրիլանսեր» էր համակարգչային տեխնիկայի և ազդանշանային համակարգերի ոլորտում: Նա նախկինում աշխատել է տեղական կազմակերպություններից մեկում և աշխատանքից դուրս է եկել այս ամիս՝ առանց որևէ պատճառաբանության:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ պայթյուն էր որոտացել ԱՄՆ-ի Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում, որի հետևանքով տուժել էր 3 մարդ, ինչպես նաև տեղի էր ունեցել կապի զանգվածային խափանում՝ պատճառ դառնալով ոստիկանության արտակարգ օգնության համակարգի անջատման:










