Լեհաստանում 3-շաբաթյա համազգային կարանտին է սահմանվել
Լեհաստանի քաղաքացիները սուրբծննդյան արձակուրդներից հետո կապրեն համապետական կարանտինի ռեժիմում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ այն կսկսվի երկուշաբթի օրը և կտևի երեք շաբաթ:
Ներկայումս հանրապետության ողջ տարածքում գործում է «դիմակային ռեժիմը», բոլոր դասերն անցկացվում են հեռավար ձևաչափով, իսկ հանրային սննդի հաստատություններն աշխատում են միայն առաքումով:
Միևնույն ժամանակ դեկտեմբերի 28-ից հանրապետության տարածքում փակ կլինեն բոլոր հյուրանոցները, առողջարաններն ու խանութները: Հնարավոր կլինի գնել միայն սնունդ և դեղամիջոցներ:
Ըստ Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկիի՝ եթե նման միջոցներ չձեռնարկվեն, համավարակի երրորդ ալիք կարող է սկսվել:










