Բարենցի ծովում ձկնորսների նավ է խորտակվել. 17 մարդ անհետ կորել է

10:26 • 28.12.20

Ձկնորսների  «Օնեգա» նավը խորտակվել է Բարենցի ծովում, նավում եղել է 19 մարդ, 2-ին հաջողվել է փրկել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Բարենցի ծովի ջրերում` Արխանգելսկի շրջանի Նոր Երկիր արշիպելագի մոտակայքում  տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է երկուշաբթի առավոտյան:

Նախնական տեղեկություններով ՝ «Օնեգան» խորտակվել է սառցակալման  պատճառով:

Այժմ «Վոյկովո» բազայի անձնակազմը  փնտրում է ձկնորսներին,  դեպքի վայր է ուղարկվել ևս 3 նավ: