Իլինոյսում 3 մարդու կյանք խլած հրաձգության մեղավորն ամերիկացի զինվորական է
ԱՄՆ Իլինոյսի նահանգի Ռոքֆոր քաղաքի ոստիկանապետ Դենիել Օ'Շին նշել է դեկտեմբերի 26-ին բարում տեղի ունեցած հրաձգության մեղավորի անունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ոստիկանապետի՝ կրակը բացել է ամերիկացի զինվորական Դյուկ Ուեբը։
Միևնույն ժամանակ Օ'Շին չի պարզաբանել, թե ինչն է եղել կրակոցների դրդապատճառը, բայց նշել է, որ Ուեբը անձամբ չի ճանաչել բարում գտնվողներին:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան բարում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք տարեց տղամարդիկ էին զոհվել, ինչպես նաև վիրավորվել 14-ամյա դեռահաս, 16-ամյա աղջիկ և 62-ամյա մի տղամարդ:










