Զագրեբի մոտակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի մոտակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:28-ին (Երևանի ժամանակով 08:28-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 49 կիլոմետր հեռավորության վրա, օջախը` 10 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:










