Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

13:22 • 29.12.20

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածության քվեարկության արդյունքները:

Այսպիսով՝ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, որից Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ մեկ: