Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել է անկլավի տարածքում

13:48 • 29.12.20

Երեքշաբթի  օրը պաղեստինցի արմատականները հրթիռ են արձակել Գազայի հատվածից, որն ընկել է անմիջապես Գազայի հատվածում՝ առանց ծովափնյա անկլավը լքելու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի պաշտպանական ուժերի մամուլի ծառայությանը:

«Հակաօդային պաշտպանության համակարգերի ազդանշանները հնչելուց հետո Գազայի հատվածում հրթիռ է արձակվել, որը չի հասել Իսրայելի տարածք», - ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը ավելի վաղ, զինվորականները տեղեկացրրել էին, որ Գազայի սահմանին մոտ գտնվող «Քերեմ Շալոմի» գյուղատնտեսական ավանի տարածքում օդային հարձակման ազդանշաններ են հնչում: