Հույսներս դրել ենք ձեզ վրա, գործեք այնպես, որ վաղը կարողանանք նայել ձեր երեխաների աչքերին. փաստաբանը՝ ՀՔԾ աշխատակիցներին (տեսանյութ)

18:07 • 29.12.20

Խնդրում եմ ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և որպես  փաստաբան, գործեք այնպես, որ վաղը կարողանանք նայել ձեր երեխաների աչքերին և մեր խնդիրների և բացթողումների համար մեղավորներ ման չգանք: Այս մասին «Արժանապատվության երթի» ընթացքում ՀՔԾ-ի դիմաց ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ դիմելով ՀՔԾ աշխատակիցներին:

«Գիտեմ՝ ինչքան դժվար է ձեզ համար ընդունել որոշումներ, որոնք չեք ցանկանում ընդունել, բայց իրավիճակը օրհասական է և ձեր գործողությամբ դուք ավելի եք վատթարացնում վիճակը»,- նշեց փաստաբանը:

«Ակամայից քաղաքական հրահանգներ կատարելով՝ դուք պաշտպանում եք ոստիկանության աշխատակիցներին, ոստիկանության աշխատակիցներն էլ պաշտպանում են «վայ  իշխանությանը», խնդրում եմ, որպես ընկեր՝ գործեք այնպես, որ վաղը կարողանանք նայել իրար աչքերի, ձեր երեխաների աչքերի մեջ և մեր խնդիրների և բացթողումների համար մեղավորներ ման չգաք: Ձեզանից շատ բան է կախված, հիմա հույսներս դրել ենք ձեզ վրա, դուք էլ հույսը դրեք ձեր խղճի, օրենքի և հայ ժողովրդի վրա, հայ ժողովուրդը ձեր կողքին կլինի»,- նշեց նա:

Նշենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից կայացած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  «Արժանապատվության երթ» ի մասնակիցները շարժվեցին դեպի Հատուկ Քննչական ծառայություն և ելույթով դիմեցին ՀՔԾ աշխատակիցներին: