Հռոմի պապը սկանդալի և կոռուպցիայի գործով հետաքննության ֆոնին Վատիկանի պետական քարտուղարությանը պաշտոնապես զրկել է ֆինանսական ակտիվներից և անշարժ գույքից

11:30 • 29.12.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պետական քարտուղարությանը պաշտոնապես զրկել է ֆինանսական ակտիվներից և անշարժ գույքից՝ նվիրատվությունների և ներդրումների տեսքով հարյուր միլիոնավոր եվրոյի անհարկի կառավարման պատճառով առաջացած սկանդալի, իսկ այնուհետև՝ կոռուպցիայի գործով հետաքննության պատճառով, հաղորդում է ABC News-ը։

Անցած հանգստյան օրերին Ֆրանցիսկոս պապը նոր օրենք է ստորագրել, որը պետական քարտուղարությանը պարտավորեցնում է իր բոլոր ակտիվները մինչև փետրվարի 4-ը փոխանցել Վատիկանի գրասենյակին: Օրենքը նաև նախատեսում է, որ բոլոր նվիրատվությունները պահ տրվեն և կառավարվեն Վատիկանի գանձապետարանի կողմից։

Այս փոփոխությունները հաջորդել են նվիրատվությունների և ներդրումների սխալ կառավարման հարցում Վատիկանի պետական քարտուղարության հասցեին երկարամյա մեղադրանքներին և քրեական հետաքննությանը։

Նշվում է, որ Վատիկանի պետական քարտուղարության գործողությունները հանգեցրել է տասնյակ միլիոնավոր եվրոյի կորուստների:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ փոփոխությունները սահմանվում են Սուրբ Աթոռի ակտիվների կառավարումը, վերահսկողությունը և զգոնությունը բարելավելու և ավելի «թափանցիկ և արդյունավետ կառավարում» ապահովելու համար։