Մենք արժանապատիվ մարդիկ ենք՝ Եռաբլուրի լիիրավ տերերը, իսկ Ձեր՝ այդպես անպատիվ ձևով Եռաբլուր գալն ու գնալը պատիվ չբերեց Ձեզ. սևազգեստ մայրը՝ Փաշինյանին
Պարո՛ն վարչապետ, Ձեզ եմ դիմում, աշխատեք, որ ձեր իշխանական ֆեյքերը չսևացնեն մեր սևազգեստ մայրերին և այրիներին, աշխատեք, որ մեզ սրբացնեք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սևազգեստ մայրերից մեկը:
«Մենք արժանապատիվ մարդիկ ենք՝ Եռաբլուրի լիիրավ տերերը, իսկ Դուք արժանապատվորեն չեկաք Եռաբլուր, Ձեր՝ այդպես անպատիվ ձևով Եռաբլուր գալն ու գնալը Ձեզ պատիվ չբերեց»,- ասաց նա:
Նա նշեց, որ դիմում է ֆեյքերին, ոչ թե խնդրում է, այլ հրամայում, որ հանգիստ թողնեն իրենց՝ սևազգեստ մայրերին: «Պարո՛ն վարչապետ, Նիկո՛լ Փաշինյան, «Մարտի 1-ի» պահով էլ մեզ պատասխանեք, իրենց 30 մլն եք տալիս, մեզ 30 հազար, ինչի՞ համար է այդ տարանջատումը, մենք հո Ձեր ասած էլիտան չե՞նք»,- ասաց նա և հավելեց, որ իրենք այսպես, թե այնպես արժանապատիվ ապրում են:
«Մենք արժանապատվ ապրում ենք, մեր ամուսինները, որդիները զոհվել են, բայց մեր արժանաատվութունը չի զոհվել, ֆեյքերիդ եմ դիմում և հրամայում եմ, էդ ֆեյքերը հեռացրեք մեր մայրերից»,- նշեց նա:










