Նացիստների կողմից գողացված զանգը կվերադարձվի Լեհաստանին
Եկեղեցու զանգը, որը նացիստները գողացել էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, 77 տարի անց կվերադարձվի Լեհաստանին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Լեհաստանի հարավային շրջանում գտնվող եկեղեցու ծխականները, կորած զանգը, որը թվագրվում է 1555 թվականով, սկսել են փնտրել երկու տարի առաջ:
Գերմանիայի Մյունստեր քաղաքի թեմի հոգևոր առաջնորդի խոսքով՝ նրանց բախտը բերել է, քանի որ նացիստները ժամանակին մոտ 80 000 զանգեր էին հալեցրել՝ զենք ու զրահ պատրաստելու համար:
Նշվում է, որ զանգը Մյունստեր է ուղարկվել լեհական եկեղեցու քահանայի կողմից: Հետագայում պարզվել է, որ 400 կգ կշռող զանգն ընդգրկված է գրքում:










