Բայդենը հայտարարել է, որ Պենտագոնի քաղաքական ղեկավարությունը խոչընդոտում է իշխանությունն իր վարչակազմին փոխանցելու գործընթացին
Պենտագոնի քաղաքական ղեկավարությունը խոչընդոտում է հաջորդ վարչակազմին իշխանությունը փոխանցելու գործընթացին, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենորոշը:
«Որոշ գերատեսչություններում մեզ ընդառաջ ելան, իսկ որոշներում, հատկապես՝ պաշտպանության նախարարությունում, քաղաքական ղեկավարության կողմից խոչընդոտների ականատես եղանք»,- հայտարարել է Բայդենն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:
Բայդենն ասել է, որ անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեցող մի շարք գերատեսչություններ գործող իշխանության օրոք «լուրջ վնաս են հասցրել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ ավելի քան 270 ձայն ընտրիչների կողմից, իսկ Թրամփը պնդում է, որ ընտակեղծիքներ են եղել, և որ ինքն է հաղթել ընտրություններում:










