Խորվաթիայում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Խորվաթիայում այսօր գրանցվել է 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Նշվում է՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 46 կմ հարավ-արևելք և Բոսնիայի Բանյա Լուկա քաղաքից 100 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա:
ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով՝ Զագրեբում մեկ հզոր ցնցում է զգացվել, որի պատճառով շենք է ճոճվել:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:
Քաղաքի մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, կանգ են առել տրամվայները, հավաքվել է մարդկանց բազմություն և փողոցներում գոյացել են խցանումներ:
Բացի այդ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Բելգրադում ՝ երկրաշարժի էպիկենտրոնից ավելի քան 380 կմ հեռավորության վրա: Սերբիայի մայրաքաղաքում շենքերը մի քանի վայրկյան ակնհայտորեն օրորվել են:
Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ցնցումները զգացվել են նաև Ավստրիայի հարավարևելյան շրջաններում: Հաղորդումներ են եղել նաև Վիեննայի բնակիչներից շենքի պատերը ցնցելու մասին:
Դեռևս վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










