Ուրմիայում օդային տագնապի ազդանշան է տրվել. Իրանը պատրաստվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանակից նահանգներում անցկացվելիք զորավարժություններին
Իրանի Ուրմիա քաղաքում օդային տագնապի ազդանշան է գործարկվել: Այս մասին հայտնում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Նախագծի տվյալներով՝ Ուրմիայում օդային տագնապ է տրվել՝ հակաօդային պաշտպանության մասշտաբային զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում, որոնց անկացման մասին Իրանը հայտնել էր նախօրեին:
Իրանական Azariha թելեգրամյանն ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն հունվարի 10-ին, կմշակվի օդային հարձակման ժամանակ ՀՕՊ ուժերով դիմակայության սցենարը:
Նշվում է, որ ուսումնավարժանքներ են իրականացվելու Արդաբիլ, Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում, որոնք սահմանակից են Թուրքիային և Ադրբեջանին:










