Գեներալ Սոյելմանիի սպանության բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու՝ առանց խտրականության. Իրանի դատական իշխանության ղեկավար
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ ներգրավված անձինք դատարանի առաջ են կանգնելու՝ առանց խտրականության:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին իրանցի պաշտոնյան շեշտել է իրաքցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Իրանի բացարձակ քաղաքականությունը 2020 թվականի ահաբեկչական հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է և նրանց պատժելն առանց որևէ խտրականության»,- ասել է Ռաիսին:
Կողմերն ընդգծել են, որ Իրանի և Իրաքի ազգային անվտանգությունը միահյուսված է, և իրենք վճռական են՝ հաշվեհարդար տեսնելու նրանց հետ, ովքեր կթերագնահատեն իրենց անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուժերի իրականացրած ավիահարվածների հետևանքով:










