Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի հայտնաբերման առաջին դեպքը
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 30-ամյա կնոջ նոտ կորոնավիրուս է հաստատվել: Վարակիչ հիվանդությունների ազգային հետազոտական ինստիտուտում կատարված հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա մուտացված վիրուս է, որը տարածվել է ՀԱՀ-ում:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ ևս 6 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ:
Այսպիսով, Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, 15 մարդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամներով:










