«Թուրքիան ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի շուտափույթ ստեղծման հույս ունի». Չավուշօղլու

16:03 • 29.12.20

Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք տեսնում ենք, որ հաստատված է հրադադար: Հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում մոնիտորինգի համատեղ կենտրոնը կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն: