ԱՄՆ-ի արևմտյան ափի մերձակայքում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դեկտեմբերի 29-ին 5,7 մագնիտուդով երկարաշարժ Է արձանագրել երկրի արեւմտյան ափի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Օրեգոնի նահանգի Բանդոն քաղաքից (բնակչությունը շուրջ 3,1 հազար) 239 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել Է 12 կիլոմետր խորությունում:
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել:










