«Խոսքը ոչ միայն մատակարարումների, այլև համատեղ արտադրության մասին է». Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո խոսել է «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ ՌԴ-ի հետ համագործակցության մասին

15:42 • 29.12.20

«Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը դրական զարգացում ունի,  խոսքը ոչ միայն մատակարարումների, այլև համատեղ արտադրության մասին է:

Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

««Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ...  երեկ, նախարարների խորհրդի նիստի ժամանակ, առողջապահության նախարարն ասել է, որ այս համագործակցությունն ընթանում է բնականոն հունով. մենք խոսում ենք ոչ միայն պատվաստանյութի միակողմանի առաքման մասին, այլ նաև  այս պատվաստանյութի համատեղ արտադրության մասին, աշխատանքները դրական են ընթանում»,-ասել է Չավուշօղլուն: