Որոտան համայնքի մուտքի մոտ տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա ներկ են լցրել (տեսանյութ)

11:35 • 29.12.20

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա ներկ են լցրել, տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը։

«Ժողովուրդ ջան, սա էն չարաբաստիկ զնակն ա, էստեղ կարող է միայն Որոտանինը լինի, միշտ լղոզելու ենք»,– տարածված տեսանյութում ասում է մի տղամարդ։

Երեկ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Որոտան համայնքի մուտքի մոտից Facebook-ի ուղիղ եթերում ցուցադրել էր, թե ինչպես են ադրբեջանցիները Որոտանում տեղադրում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը: