Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների 4-րդ փաթեթի մասին
Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների չորրորդ փաթեթը սպասվում է 2021 թվականի սկզբին: Այս մասին այսօր հայտնել Է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միջազգային հարցերով ներկայացուցիչ Վալերի Կովալևսկին, գրում է EADaily-ն։
«Աշխատանքն արդեն սկսվել է։ Փաթեթն արդեն ձևավորվում է։ Հիմա մենք կարող ենք ասել, որ այդ փաթեթը համալվելու են նոր անուններով։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական միությունը վճռական է, որ այն քննարկվի և ընդունվի։ Միանգամայն հնարավոր է, որ այն ընդունվի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները:










