20-ամսյա արգելքից հետո Boeing 737 MAX-ն առաջին կոմերցիոն թռիչքն է իրականացրել ԱՄՆ-ում
Boeing 737 MAX ինքնաթիռը 20-ամսյա արգելքի չեղարկումից հետո առաջին կոմերցիոն ուղևորատար թռիչքն է իրականացրել ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Մայամիից թռել է Նյու Յորք:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը մոտ 20 ամիս արգելել էր այս մոդելի ինքնաթիռների թռիչքը՝ վերջին շրջանում դրանց հաճախակի կործանման պատճառով, որն, ընդհանուր առմամբ, խլել էր 346 մարդու կյանք:
Այնուամենայնիվ, գրեթե երկու տարի տևած մանրակրկիտ ստուգումներից հետո վարչությունը դարձյալ թույլատրել է վերսկսել Boeing 737 MAX-ի թռիչքները:










