Արգենտինայի խորհրդարանը հավանություն է տվել հղիության արհեստական ընդհատման օրինականացմանը
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը դեկտեմբերի 30-ին հավանություն Է տվել հղիության արհեստական ընդհատման (աբորտ) օրինականացման օրենքին:
Քվեարկությունը հեռարձակվել Է Սենատի յութուբյան ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ նախաձեռնությունը պաշտպանել Է խորհրդարանի ստորին պալատը:
Ներկայումս Արգենտինայում աբորտները թույլատրված են սոսկ բռնաբարության, ինչպես նաև մոր կամ պտղի կյանքի սպառնալիքի դեպքում: Մնացած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում Է հանցագործություն:










