ԱՀԿ-ն ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների էլեկտրոնային հաշվառման տարբերակները. ТАСС
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների էլեկտրոնային հաշվառման տարբերակները: Այս մասին երեքշաբթի ТАСС-ին հաղորդել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:
Նա հիշեցրել է, որ «պատվաստման հավաստագիրն իրենից շատ ծանոթ քարտ է ներկայացնում, որը ցույց է տալիս, թե ինչ պատվաստանյութեր է ստացել մարդը»:
«ԱՀԿ-ն ներկայումս ուսումնասիրում է, թե ինչպես պատվաստման վերաբերյալ սովորական գրությունը կարելի է իրականացնել էլեկտրոնային ճանապարհով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված ռուսաստանցիների հունվարից կկարողանան մեխանիկորեն պատվաստման անձնագիր ստանալ հանրային ծառայությունների հարթակում:










