«Բրիտանական» կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ Կոլորադո նահանգում և ԱՄԷ-ում. РИА Новости

02:57 • 30.12.20

Կոլորադո նահանգում գրանցվել է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով նահանգապետ Ջարեդ Փոլիսի հայտարարությունը:

«Այսօր մենք հայտնաբերել ենք COVID-19 B.1.1.7 տեսակով վարակման առաջին դեպքը, նույն եղանակով, որով այն հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում»,- գրել է Փոլիսը Twitter-ում:

Համաձայն հայտարարության՝ պացիենտը տղամարդ է, որը վերջին ժամանակներում ճանապարհորդել էր:

Բացի դա, կորոնավիրուսի «բրիտանական» տեսակով վարակման մի քանի դեպք է հայտնաբերվել նաև ԱՄԷ-ում: Տեղեկությունը հաղորդել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օմար Աբդարահման ալ Համմադին:
 
«ԱՄԷ-ի տարածքում մի քանի քաղաքացիների մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպք, երբ վերջիններս Էմիրություններ են ժամանել այլ երկրներից»,- ասել է նա երկրի WAM լրատվական գործակալությանը: Միևնույն ժամանակ ԱՄԷ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրներից են ժամանել վարակված քաղաքացիները: