Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7.5 միլիոն մարդ. մահացածների թիվը գերազանցել է 192 հազարը. RT

04:42 • 30.12.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը վերջին 1 օրում ավելացել է 58 718-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված է 7 563 551 մարդ: Համավարակի սկզբից ի վեր երկրում վիրուսի հետևանքով մահացել է 192 681 մարդ:

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ երկրում COVID-19-ից ապաքինվել է 6 647 538:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի փոխնախագահ Անտոնիու Համիլթոն Մոուրաուն վարակված է կորոնավիրուսով: