Կոլումբիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 1.6 միլիոնը, մահացել է 42 620 մարդ. RT

06:48 • 30.12.20

Կոլումբիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11 015-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ  Կոլումբիայում այսպիսով կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակված է 1 614 822 պացիենտ:

Համավարակի սկզբից ի վեր երկրում վիրուսի հետևանքով մահացել է 42 620 մարդ:

Ապաքինված անձանց ընդհանուր թիվը հասել է 1 483 017-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոլումբիայի նախագահի կնոջ կորոնավիրուսի ախտորոշիչ առաջին թեստը դրական է եղել: