Եվս մեկ իսրայելցի է մահացել Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը ստանալուց ժամեր անց

16:45 • 30.12.20

Կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութի մեկ չափաբաժին ստացած մեկ այլ իսրայելցի է մահացել. տղամարդը 88 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում է Times of Israel պարբերականը:

«Տղամարդը մահացել է Երուսաղեմում՝ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուց մի քանի ժամ անց»,-գրում է պարբերականը:

Միևնույն ժամանակ, բժիշկները պնդում են, որ հիվանդն ուներ «քրոնիկ, կոմպլեքսային և բարդ» առողջական խնդիրներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի 28-ին  Իսրայելում Pfizer ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո 75-ամյա տղամարդը մահացել էր սրտի կաթվածից: