Ճապոնիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոնսյու կղզի արևելյան մասում գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում՝ Կիտաիբարակի քաղաքից 26 կմ հյուսիս արևմուտք, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միացյալ գեոֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը, գրում է iz.ru կայքը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 04:35-ին: Նշվում է, որ ըստ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության՝ այն գնահատվել է որպես «շատ ուժեղ»:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










