Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են մարտական պարապմունքներ. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

11:25 • 30.12.20

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զորավարժարաններում լուծել են մի շարք ուսումնական խնդիրներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետերից:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող: