Թուրքիան և ԱՄՆ-ն C-400-ի հարցով աշխատանքային խումբ են ստեղծել
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են հասել Անկարայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված աշխատանքային խումբ ստեղծելու հարցում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի խոսքերին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ի հետ աշխատանքային խումբ է ստեղծվել C-400-ի հարցով, սկսվել են տեխնիկական բանակցությունները»:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որենք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին:
Մասնավորապես, պաշտոնապես Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին «Ֆ-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ ըստ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի:
Պաշտոնական Անկարան հրաժարվել էր կատարել ԱՄՆ պահանջը և շարունակել է բանակցություններ վարել լրացուցիչ խմբաքանակի շուրջ:










