Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը ներգրավված լինելու մեջ մեղադրել է բրիտանական ընկերությանը  

19:02 • 30.12.20

Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Ալ-Ղասի Մեհրը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը ներգրավված լինելու մեջ մեղադրել է բրիտանական G4S ընկերությանը, որը Բաղդադի միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության պատասխանատուն է:

Ինչպես փոխանցում է Al-Masdar News-ը, իրանցի դատախազը Սոլեյմանիի սպանության գործի դատական լսումների ընթացքում այսօր հայտարարել է, որ բրիտանական ընկերությունն Իրաքում ամերիկյան ռազմական ուժերին է փոխանցել Ղասեմ Սոլեյմանիին տեղափոխող օդանավի ժամանման ամսաթիվը: Դատական լսումներին ներկա են եղել երկրի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, ինչպես նաև դատական, ռազմական և անվտանգության ոլորտները ներկայացնող այլ պաշտոնյաներ:

Ըստ Թեհրանի դատախազի՝ հետաքննության տվյալներով՝ գեներալի սպանությանը ներգրավված է եղել նաև Գերմանիան: Նրա մեկնաբանմամբ՝ Գերմանիայում ԱՄՆ օդուժի ռազմաբազան է պատասխանատու ամերիկյան օդանավն ուղորդելու հարցում, որը խոցել էր Սոլեյմանիին ուղեկցող շարասյունը:

Անցյալ շաբաթ իրանական իշխանությունները հայտնել էին 48 ամերիկացիների անուններից կազմված ցանկի մասին, որոնք մեղադրվում են Սոլեյմանիի սպանությանը ներգրավված լինելու մեջ:  

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոյելմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ: