Սիրիական Իդլիբում զինյալները հրթիռակոծել են ռուսական ռազմական մեքենան. կան վիրավորներ

12:14 • 30.12.20

Սիրիայի Իդլիբ շրջանում հրթիռակոծվել է ռուսական զինված ուժերի հետևակի մարտական մեքենան, ինչի հետևանքով ռուս զինվորականներ են վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Հրթիռի` ՀՄՄ-ին հարվածելու հետևանքով 3 ռուս զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել: Տուժածները անհապաղ տեղափոխվել են ռազմական հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը:  Զինծառայողների առողջությանը ոչինչ չի սպառնում»,- տեղեկացրել են ռազմական գերատեսչությունում: