Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հակահարված են տվել Իսրայելի հրթիռակոծությանը

11:51 • 30.12.20

Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել, երեք զինծառայողներ վնասվածքներ են ստացել, գրանցվել Է նյութական վնաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի:

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Է, որ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները «ետ են մղում Իսրայելի ագրեսիան»:

Աղբյուրի հաղորդագրության համաձայն, մի քանի հրթիռ խոցվել Է, հրթիռակոծությունն իրականացվում Էր իսրայելական Գալիլեայի շրջանից: