Թուրքական ուժերն ամբողջությամբ դուրս են եկել Հալեպում սիրիական բանակի կողմից շրջափակված դիտակետից (տեսանյութ)  

18:31 • 30.12.20

Թուրքական բանակային ուժերը դուրս են գալիս Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող իրենց վերջին դիտակետից, որը շրջափակման մեջ է առնվել սիրիական բանակի կողմից:

Ինչպես փոխանցում է Al-Masdar News-ը, Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ թուրքական ուժերն արդեն դուրս են եկել Հալեպի Թալ ալ-Ախդար շրջանում գտնվող իրենց դիտակետից:

Նշվում է, այս շրջանում թուրքերը վերահսկողություն են իրականացրել մի քանի ամիս շարունակ: Թուրքական զորքերի դուրսբերման գործընթացը տեղի է ունեցել ռուս զինվորականների հսկմամբ:

Թուրքական ուժերի դուրսբերման գործընթացը Թալ Ալ-Ախդարում սկսվել է 20 օր առաջ: Շրջանից դուրս եկող բեռնատարների թիվը հասել է 20-ի: Թուրքական ուժերն այլևս վերահսկողություն չեն իրականացնելու այդ շրջանում: