Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու ծրագրերի մասին

22:06 • 31.12.20

Չինաստանը մտադիր է 2021 թվականին խթանել միջբանակային համագործակցությունը Ռուսաստանի հետ և խթանել դրան հասնելու ավելի որակյալ մակարդակի: Այս մասին ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության կայքում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը հայտարարել է, որ գալիք տարին առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի և Չինաստանի համար, քանի որ լրանում է պետությունների միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման է 20 տարին:

Նրա խոսքով, անցնող տարում Չինաստանի և Ռուսաստանի ռազմական հարաբերությունը պահպանել է բարձր կարգավիճակը, որը բնութագրվում է համագործակցությամբ. սա վերաբերում է բարձր մակարդակի այցերին, համատեղ զորավարժություններին և համաճարակի դեմ պայքարին: 

Նախարարությունում ենթադրում են, որ Չինաստանը և Ռուսաստանը կպահպանեն սերտ կապերը, կընդլայնեն պրագմատիկ համագործակցությունը, կօգնեն նոր մակարդակի բարձրացնել զինվորականների միջև հարաբերությունները և ավելի մեծ ներդրում կունենան մոլորակի խաղաղության և կայունության ապահովման գործում: