Շվեյցարիայում 91-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ընդունումից օրեր անց մահացել է. Lenta.ru

01:36 • 31.12.20

Շվեյցարիայում պացիենտը մահացել է Pfizer պատվաստանյութի ընդունումից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով դեղորայքի շուկայի շվեյցարական տեսչական մարմնի կայքին (Swissmedic):  

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ 91-ամյա տղամարդը մահացել պատվաստումից մի քանի օր անց: Իշխանության ներկայացուցիչները նկատել են, որ պացիենտն ունեցել լուրջ հիվանդություններ, որոնք ամենայն հավանականությամբ, դարձել են բնական մահվան պատճառ: Նշվում է, որ պատվաստանյութի և մահվան ելքի միջև կապի առկայությունը քիչ հավանական է:

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 23-ից: Երկրում կիրառման համար միակ հաստատված պատվաստանյութը Pfizer ընկերության ներկայացրած դեղամիջոցն է: