Ուկրաինայում կորոնավիրուսի 5 մուտացիա է գրանցվել. Известия

01:52 • 31.12.20

Ուկրաինայում շրջանառվում է կորոնավիրուսային հիվանդության 5 շտամ, և և բոլորը Չինաստանից ծագող գլոբալ գենետիկական գծի մի մասն են: COVID-19-ի բրիտանական մուտացիա երկրում չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Կորոնավիրուսի գենոմը Մեծ Բրիտանիայի, ուր ուղարկվել էին Ուկրաինայի 9 շրջաններից նմուշներ, գիտնականները վերծանել են ապրիլին, ինչից հետո հնարավոր է եղել հետևել դրանց մուտացիային: Հայտնաբերվել է COVID-19-ի 5 տարբերակ (В1; В1.1; В1.1.1; В1.5 և В2):

B1 - պատկանում է Եվրոպայում շրջանառվող վիրուսների մեծ խմբին, որոնք ծագում են Իտալիայից:

B1.1 վիրուսները տարբերվում են նուկլեոտիդների երեք փոխարինումներով (SNPs 28881GA, 28882GA, 28883GC),

B1.1.1 գրանցվում է միաժամանակ ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում,

B1.5 - այս խումբը բավականին մեծ է, գրանցված է Եվրոպայում և գալիս է Իսպանիայից,

B2 խումբը շրջանառվում է 6 մայրցամաքների ավելի քան 57 երկրներում: