Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 80.77 միլիոնը՝ 1 օրում ավելանալով 563 հազարով. Известия
Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 80.77 միլիոնը՝ 1 օրում ավելանալով 563 հազարով: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Известия-ն:
Նշվում է, որ 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվն ավելացել է 11.7 հազարով՝ գերազանցելով 1.78 միլիոնը:
ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն պետությունների կողմից վարակման և մահվան միայն պաշտոնապես հաստատված տվյալները:
Վարակումների ավելի քան 44%-ը, որոնց վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն հաղորդագրություն է ստացվել վերջին 24 ժամում, վերաբերում է Եվրոպային (251 900), երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են (236 660), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (31 467):










