Ալժիրը ձեռք կբերի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը. РИА Новости

04:22 • 31.12.20

Ալժիրը պայմանագիր է կնքել կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութերի մատակարարման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ամմար Բելհիմերին: 

«Ալժիրի առողջապահության նախարարը հաստատել է, որ պայմանագիր է կնքվել … կորոնավիրուսի դեմ ռուսական լաբորատորիայից պատվաստանյութի ձեռքբերման մասին: Ալժիրի Պաստեր ինստիտուտը բանակցությունների շարք է անցկացրել Sputnik V ռուսական պատվաստանյութեր արտադրողի հետ, բանակցությունները շարունակվում են այլ կողմերի հետ», - ասաց Բելհիմերը:

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը դեկտեմբերի 20-ին կառավարությանը հանձնարարել էր որոշել թե COVID-19-ի դեմ շուկայում առկա որ պատվաստանյութն են իրենք կիրառելի երկրում, որպեսզի արդեն հունվարին սկսեն բնակչության պատվաստումը: