Բորիս Ջոնսոնի հայրը պատրաստվում է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը, Եվրամիությունից դուրս գալու երկրի անցումային շրջանի ավարտի ֆոնին հայտարարել է, որ ինքը գտնվում է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու գործընթացում և իրեն եվրոպացի է համարում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մարտի սկզբին Sunday Times-ը հաղորդել էր, որ Բրիտանիայի վարչապետի հայրը պատրաստվում է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, որպեսզի շարունակի պահպանել իր ընտանիքի սերտ կապերը Եվրոպայի հետ: Նա մտադիր է դա անել Brexit-ի հետ կապված իրավիճակը կարգավորվելուց հետո դիմել քաղաքացիության համար, քանի որ իր մայրը` Իրենը, ծնվել է Ֆրանսիայում: Այս ամբողջ պատմության մասին, ինչպես գրել է հրատարակությունը, իր գրքում հայտնել է Ջոնսոնի դուստր Ռեյչելը:
«Հարցը ֆրանսիացի դառնալը չէ: Եթե ես ճիշտ եմ հասկանում, ես ֆրանսիացի եմ: Մայրս ծնվել է Ֆրանսիայում, նրա մայրը ֆրանսուհի էր, պապը` նույնպես: Այնպես որ, ինձ համար հարցը վերադարձնելն է այն, ինչ ես դա արդեն ունեմ: Եվ դա ինձ շատ է ուրախացնում»,- ֆրանսերենով հայտարարել է Ջոնսոն ավագը և ընդգծել է, որ «ինքը միշտ եվրոպացի կլինի»:
«Դուք չեք կարող բրիտանացիներին ասել. դուք այլևս եվրոպացի չեք: Եվրոպան ավելին է, քան ընդհանուր շուկան, ավելին, քան Եվրամիությունը ... Այո, կարևոր է կապ ունենալ Եվրամիության հետ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը:
Ջոնսոնը արդեն բոլոր ընթացակարգերը կատարում է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար:
Սթենլի Ջոնսոնը աշխատել է Եվրահանձնաժողովում, 1979-1984 թվականներին եղել է Եվրախորհրդարանի անդամ:










