«Ես խմող մարդ չեմ». Լուկաշենկոն խոսել է Ամանորի իր ծրագրերի մասին

15:49 • 31.12.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է անցկացնելու Նոր տարին և իրեն անվանել է «երկրի հերթապահ»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոր տարին կանցկացնեմ սովորականի պես: Արդեն բազմիցս ասել եմ. երբ բոլորը խմում են, իսկ Ամանորին բոլորը խմում են, երկրի համար պատասխանատու անձը, երկրի հերթապահը պետք է սթափ լինի: Ինձ համար հեշտ է. Ես խմող չեմեմ»,- ասել է Լուկաշենկոն՝ հինգշաբթի օրը լրագրողների և մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունաբանության հանրապետական գիտական և գործնական կենտրոնի աշխատակիցների հետ շփվելու ընթացքում:

Նախագահը շեշտել է, որ սա ամենևին էլ փիառ չէ, գլխավոր տոներին նա միշտ հերթապահ է: «Եթե դիմանամ այս մի քանի օրվա ընթացքում, ես արդեն մոռացել եմ, թե երբ եմ նորմալ քնել, այդ ժամանակ կդիտեմ իմ ուղերձը բելառուս ժողովրդին»,- ավելացրել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոյի խոսքով` ուղերձը ձայնագրվել է անսովոր ձևաչափով, և նրան հետաքրքրում է, թե ինչ է ստացվել ի վերջո: