Եղիսաբերթ Երկրորդը ստորագրել է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ազատ առևտրի համաձայնության վերաբերյալ օրինագիծը

05:29 • 31.12.20

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբերթ Երկրորդը թագավորական համաձայնություն է տվել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների մասին Brexit-ից հետո կազմած օրինագգծին, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլին:

Այսպիսով, Միացյալ Թագավորությունը օրինագծի տակ միապետի ստորագրությունից և օրենսդիր մարմնի երկու պալատներում դրա քննարկման ընթացքից հետո իր կողմից ավարտեց Եվրամիության հետ առևտրի և համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը, որը ձեռք է բերվել դեկտեմբերի 24-ին և որոշելու է կողմերի հարաբերությունների պայմանները 2021 թվականի հունվարի 1-ից:

Պաշտոնապես Brexit-ի վերաբերյալ քննարկումները Լոնդոնի և Բրյուսելի միջև սկսվել են 2017 թվականի մարտի 29-ին: Այնուհետև, Միացյալ Թագավորության այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ իշխանություններին ծանուցեց ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի պաշտոնական մեկնարկի մասին:

Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները սկսվել են 2017-ի հունիսի 19-ին և ի սկզբանե նախատեսված էին երկու տարի ժամկետով, բայց մի քանի անգամ երկարաձգվել էին: